Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արագ շախմատի մրցաշարով մեկնարկեցին մարզական խաղերը

Արագ շախմատի մրցաշարով մեկնարկեցին մարզական խաղերը
28.03.2018 | 22:24

Մարտի 28-ին արագ շախմատի մրցաշարով մեկնարկել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացվող մարզական խաղերը։

Նշենք, որ մարզական խաղերին մասնակցում են 9 ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ։ Խաղերը կայանում են 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։

Արագ շախմատի մրցաշարում առաջին հորիզոնականը գրավել է «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանի ուսանող Գրիգոր Ավետիսյանը, երկրորդ տեղը գրավել է գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը ներկայացնող Նելլի Հարությունյանը, իսկ երրորդ տեղում է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Վիկտորյա Օհանյանը։

Վաղը մարզական խաղերի շրջանակներում տեղի կունենա բազկամարտի մրցույթը։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ